close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«COVID-19-ը ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկը չափազանց փոքր Է»․ ԱՀԿ

Հասարակություն

4 Օգոստոսի 2020, 18:10
 «COVID-19-ը ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկը չափազանց փոքր Է»․ ԱՀԿ

 Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել: Օգոստոսի 4-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի Առողջ սննդի հարցերի ստորաբաժանման ղեկավար Լորենս Գրումեր Սթրաունը. գրում է ՏԱՍՍ-ը:

«COVID-19-ը ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկը չափազանց փոքր Է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման փոխանցման դեպքեր «աշխարհում երբեք փաստաթղթերով չեն հիմնավորվել»: «Դա չի նշանակում, թե դա հնարավոր չէ, բայց դա բացառապես հազվագյուտ իրադարձություն կլիներ»,- պարզաբանել է փորձագետը:

«ԱՀԿ-ի հանձնարարականն այն է, որ կրծքով կերակրումն անհրաժեշտ Է շարունակել»,- արձանագրել է նա:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշերել է, որ ամբողջությամբ վերցված, որոնք Էլ որ լինեն կորոնավիրուսով երեխաների վարակման պատճառները, COVID-19-ը նրանց մոտ անցնում է թեթեւ ձեւով: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կրծքով կերակրման մեծ օգուտը՝ «ռիսկերի հավասարակշռությունն, անշուշտ, հակվում է հօգուտ կրծքով կերակրման շարունակման», որը մանկիկին պաշտպանում է շատ հիվանդություններից: Այն «բարենպաստ է ազդում թե՛ մանկիկի եւ թե՛ մոր վրա»,- ընդգծել է փորձագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica