close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավոք սրտի, օգտագործվել է միայն անունս. Հայկ Բալասանյանը՝ թուրքերի հետ տպված գրքում իր անունը ներառելու մասին

Քաղաքական

4 Օգոստոսի 2020, 00:04
 Ցավոք սրտի, օգտագործվել է միայն անունս. Հայկ Բալասանյանը՝ թուրքերի հետ տպված գրքում իր անունը ներառելու մասին

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի ուսուցիչ Հայկ Բալասանյանը գրում է.

«Պարզաբանում անվանս շուրջ պտտվող ասեկոսեների մասին

Հարգելի՛ ընկերներ, այսօր իմացա, որ անունս հոլովվում է «Պատմության ուսուցումը Հայաստանի և Թուրքիայի դպրոցներում» այլընտրանքային դասագրքի ստեղծման շրջանակներում:

Այն, որ 2017թ․ հրավեր եմ ստացել և մի քանի օրով (հասարակական հիմունքներով) մասնակցել եմ Ստամբուլում կայացած հայ և թուրք մասնագետների հանդիպմանը, լիովին համապատասխանում է իրականությանը։

Այն, որ մասնակցել եմ գրքի ստեղծման աշխատանքներին, չի համապատասխանում իրականությանը։ Ընդամենը թարգմանչի օգնությամբ ներկայացրել եմ ավագ դպրոցի դասագրքերում զետեղված թուրքի՝ դարերով իրականացված սպանդով և ցեղասպանությամբ պայմանավորված թշնամու կերպարը և խնդրի հանգուցալուծման հետ կապված դիրքորոշումը (ցեղասպանության ճանաչում և պահանջատիրություն)։

Ինչպե՞ս է անունս հայտնվել հեղինակների ցանկում․

Այն հարցին, թե արդյո՞ք կուզենայի, որ անունս հայտնվեր հեղինակների ցանկում, պատասխանել եմ՝ այո՝ենթադրելով, որ ՀՀ-ի շահերից բխող խոսքս (ձայնագրվել է) հոդվածի տեսքով կզետեղվի գրքում։

Ցավոք սրտի, օգտագործվել է միայն անունս։

Հ․Գ Պատրիոցիզմի էությունը խորապես ընկալող, Հայոց բանակում ծառայած, ազատամարտիկի որդին անկարող է հակահայկական քայլեր կատարել»։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։


Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica