close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍՆ-ն հերքում է. բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում նախատեսված չէ

Քաղաքական

3 Օգոստոսի 2020, 19:25
 ԿԳՄՍՆ-ն հերքում է. բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում նախատեսված չէ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հերքում է այն տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունենալու բուհ չընդունված դիմորդների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը` նշելով բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանի գրառումը:

«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»,- գրել է Կամավոսյանը:

Բաբալյանը գրառման մեջ հայտնել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին, ժամը 14։00-ին, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու են նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում, իսկ հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ-շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ բուհ չընդունված դիմորդներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Խորհրդարանի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմորդներին հայտնել են, որ խնդրի առնչությամբ գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica