close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չենք հանդիմանել Արտաշեսին, որ անամոթաբար գնաց, պարանը գցեց և Սաթենիկին առևանգեց․ ի՞նչը ֆեմինիստական չէ պատմության դասագրքերում

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 18:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չենք հանդիմանել Արտաշեսին, որ անամոթաբար գնաց, պարանը գցեց և Սաթենիկին առևանգեց․ ի՞նչը ֆեմինիստական չէ պատմության դասագրքերում

Պատմության չափորոշիչները մշակած խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը թուրք հեղինակների հետ գրած աշխատության մեջ հայկական դասագրքերի հեղինակներին մեղադրել է այն բանի համար, որ հայ կինը՝ մատրիարխատը, անտեսված է և նրանք պատրիարխալ հասարակություն են ներկայացրել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով մամուլի ասուլիսում։

«Որպեսզի ցույց տան, թե որքան ենք նսեմացրել հայ կնոջ դերը պատմության մեջ, մեզ քննադատում են, թե ինչո՞ւ չենք հանդիմանել Արտաշեսին, որ անամոթաբար գնաց, պարանը գցեց և գետի մյուս ափից Սաթենիկին առևանգեց, մեջքն էլ ցավեցրեց․ բա կնոջ հանդեպ այդպիսի վերաբերմունք կարելի է՞։ Պատկերացնո՞ւմ եք, աբսուրդն ուր է հասել՝ մարդիկ նստել, մտածել են, թե կարելի է օրինակ բերել, որ հայ մարդը անտեսել է հայ կնոջը»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ բոլորը գիտեն, թե հայ մարդու համար հայ կինը, որը մայր է առաջին հերթին, քույր է, սրբություն է, և մենք՝ հայերս, որպես ընտանեկան ընկալման առումով բարձր աստիճանի վրա կանգնած, ինչպես ենք միշտ մեծարել հայ կնոջը․ «Եվ ուրեմն եղավ, որ մենք անտեսե՞լ ենք հայ կնոջը․․․ խայտառակություն է։ Հլա դուք մի հատ կարդացեք Անգլիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի պատմությունը, տեսեք՝ գիշեր-ցերեկ կանա՞յք են այդ պատմությունը ստեղծել, հա՞»։

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ բոլոր հնարավոր թագուհիների անունները մեր դասագրքերում կան՝ Էրատոյից սկսած, Փառանձեմով, Այծեմնիկով և մյուսներով վերջացրած։ Հետաքրքիրն այն է, որ մեր պատմաբաններն անգամ առանձին աշխատություններով են անդրադարձել․ Արտակ Մովսիսյանը հայոց թագուհիների մասին աշխատություն ունի և Էդիկ Մինասյանը երկու գիրք է գրել՝ հայ կանայք ազգային ազատագրական շարժման մեջ։

«Մինչդեռ տողատակում քննադատվում ենք մենք՝ բոլորս, այն մարդիկ, որ հայոց պատմություն են դասավանդել այդ խմբի անդամներին»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica