close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանի բնակիչը դանակահարել է 32-ամյա տղամարդու. հարուցվել է քրգործ

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 18:22
 Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանի բնակիչը դանակահարել է 32-ամյա տղամարդու. հարուցվել է քրգործ

2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-ին, «Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա տղամարդ՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք  ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ  քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: 32-ամյա տղամարդը ճանաչվել է որպես տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում միմյանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդուն դանակահարել եւ մարմնական վնասվածք է պատճառել Երեւանի 48-ամյա բնակիչը:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Երեւանի 48-ամյա բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս  ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica