close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի վերաբերյալ»․ Է․ Շարմազանով

Քաղաքական

3 Օգոստոսի 2020, 15:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի վերաբերյալ»․ Է․ Շարմազանով

Ըստ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայ ժողովրդի ազգային արժեքների եւ ավանդույթների դեմ արշավն ավելի մասշտաբային բնույթ է ձեռք բերել․ «Նրանց համար «ազգայնական» եւ «հայրենասիրություն» բառեր գոյություն չունեն: Մենք տեսանք, որ նրանց հետ միասին քայլում էին ոչ ավանդական արժեքների մարդիկ, եւ նրանք շատ են: Այնտեղ էին նաեւ մեր եկեղեցու ընդդիմախոսները»,-ասում է բանախոսն ու շոշտում, որ հայկական ամեն ինչի դեմ ուղղված արշավը սկսվել է դեռեւս 2 տարի առաջ․ «Գուցե այն ավելի տեսանելի է դարձել մեր օրերում, սակայն արշավը տարվում է արդեն երկու տարի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ մասին խոսել ու բարձրացրել են այս հարցը խորհրդարանում դեռ 2018-ի հունիսին, երբ նոր իշխանությունները ներկայացրեցին իրենց ծրագիրը: ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է»։

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ դեռևս 90-ականներին Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է համապատասխան պայմանագրեր, որտեղ հստակ ամրագրված է, որ Ադրբեջանն իրավունք չունի առանց Թուրքիայի համաձայնության սկսել պատերազմական գործողություններ։ Ավելին՝ ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան պետք է ռազմական օժանդակություն ցուցաբերի Ադրբեջանին։

«Այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի վերաբերյալ։ Վերջերս Սոֆիայի սուրբ տաճարի հետ կապված զարգացումներ տեղի ունեցան, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը կարդացե՞լ եք, երբ այն կարդացի, ինձ թվաց՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Գվատեմալայի ԱԳՆ-ի հայտարարությունն էր։ Այնտեղ չէր երևում, որ սա մի երկրի արտաքին գերատեսչության հայտարարություն էր, որի տասնյակ-հազարավոր քրիստոնեական հոգևոր արժեքներ քանդվել են, ոչնչացվել են և մզկիթներ են սարքվել։ Կարելի՞ էր դրա մասին խոսել, կարելի՞ էր բերել ու զուգահեռներ անցկացնել Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացման։ 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանից երբևէ լսե՞լ եք, որ գնա որևէ եվրոպական երկիր ու խոսի Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին։ Բայց գնում է Ստրասբուրգ՝ ՀՀԿ-ի ու իրենց տարբերության մասին է խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica