close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում, որովհետև զգացվում է՝ ինքն էլ է դա հովանավորում․ Արտակ Մովսիսյան

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 14:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում, որովհետև զգացվում է՝ ինքն էլ է դա հովանավորում․ Արտակ Մովսիսյան

Նախարարի վերաբերմունքը, որ՝ ինչ էլ անեք, անցկացնելու ենք կրթության նոր չափորոշիչները, կարող է վկայել, որ ինքը ոչ միայն տեղյակ է այս ամենից, այլև հովանավորում է, ցավոք սրտի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով մամուլի ասուլիսում։

Նրա համար զարմանալի է, որ նախարարը, երբ ստացավ ահազանգը, որ «պատմություն» առարկայի նոր չափորոշիչները մշակող հանձնաժողովի ղեկավարն ու որոշ անդամներ դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել Թուրքիայի հետ, չկանչեց և չասաց՝ ա՛յ ժողովուրդ ջան, թուրքերի հետ այս ի՞նչ եք արել։

Չափորոշիչները չեղարկելու հարցով այս նախարարին դիմելու իմաստ պատմաբանը չի տեսնում․ «Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում, որովհետև զգացվում է՝ ինքն էլ է դա հովանավորում, ինքն էլ ինչ-որ ձևով՝ ուղղակի կամ անուղղակի, այս գործի հետ կապված է»։

Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին Արտակ Մովսիսյանը վիդեո-խոսքով դիմել է ու կրկին անգամ ընդգծել՝ «Իմ քայլի» պատգամավորները, միգրացիոն ծառայության պետը մասնակցել են այս պրովակացիային և պետք է նախ՝ դրանով զբաղվել։

«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը այս բացահայտումից հետո չեն կասեցնի գործընթացը։ Գոնե պատմության գծով այդ չափորոշիչները, որոնք վստահվել են մարդկանց, որոնք այս թուրքական նախագծի մեջ են մասնակցել, դրանք պետք է չեղյալ հայտարարվեն և ստեղծվեն նորերը, միանշանակ»,-հայտարարեց նա։

Խոսելով ԿԳՄՍ նախարարի գրառման մյուս հատվածի մասին, որով ասում էր՝ այս խնդիրը հանրայնացնող ուժը (ակնարկը ՀՅԴ-ի մասին էր-խմբ․) Անդրանիկին հանձնել է թուրքերին, պատմաբանն ասաց, որ զարմացած է։

«Ամոթ է, որ, լինելով պատմական գիտությունների թեկնածու, նախարարը մի կեղծ ձեռագիր է վկայակոչում՝ իրեն հակադիր կուսակցությանը փնովելու համար։ Դա կեղծիք է, Արամ Մանուկյանը երբեք չի եղել ռազմական նախարար․ եղել է ներքին գործերի, հետո նաև խնամատարության նախարար, տաղանդավոր անձնավորություն՝ հիմնադիրը Հանրապետության։ Ավետիք Սահակյանը, որը Խորհրդարանի նախագահն է, գրված է՝ Կառավարության խորհրդի նախագահ․ նման պաշտոն չի եղել։ Բացի այդ, Խորհրդարանը բացվել է օգոստոսի 1-ին, բայց այդ փաստաթուղթը հուլիսի 17-ով է թվագրված։ Արխիվում նման փաստաթուղթ չկա՝ Ամատունի Վիրաբյանը պաշտոնապես հայտարարեց։ Ի՞նչ է սա․ միայն ենթադրել կարելի է, որ ժամանակին Ջոն Կիրակոսյանի դեմ դրել են պայման, որ պետք է լինի այդպիսի փաստաթուղթ՝ Դաշնակցության կառավարության վրա թույն թափելու համար, բայց Ջոն Կիրակոսյանը, եթե ինքն է դա սարքել, հանճարեղ բան է արել, որ հենց կարդան՝ հասկանան, որ կեղծիք է։ Սովետական իշխանությունները դա չեն հասկացել և դրա շնորհիվ այդ ամբողջ՝ հսկա փաստաթղթերի ժողովածուն Ջոն Կիրակոսյանը տպել է»,-մասնագիտորեն հիմնավորեց Արտակ Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica