close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

Աշխարհ

3 Օգոստոսի 2020, 13:41
 ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ բնագավառ է ահաբեկչությանը դիմակայելը: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները իրենց տարածքներում ենթարկվել են բռնի ծայրահեղականության գրոհների: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, հետախուզության գծով իրենց գործընկերներին եւ այդ հարցերով զբաղվող իրավապահ մարմիններին կդիմեն առաջիկա ամիսներին,-գրել է Օ՛Բրայենը Washington Post-ի համար հոդվածում: Բացի այդ, խորհրդականի խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ համաձայնության հույս ունի, որը կսահմանափակի բոլոր միջուկային սպառազինությունները:

 «Հունիսին ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններ էր սկսել է ՌՀՍ-3 (Ռազմավարական հարձակողական սպառազիություններ) պայմանագրի շուրջ: Միացյալ Նահանգներն զգուշավոր լավատեսությամբ կարծում է, որ մենք Մոսկվայի եւ Չինաստանի հետ կարող ենք հասնել սպառազինությունների նկատմամբ շրջանակային վերահսկողության համաձայնության, որը ձգտելու է հասնել ողջ միջուկային զենքի՝ վերահսկման ենթակա սահմանափակումների»,-գրել է Օ՛Բրայենը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մտածումէ Ռուսաստանի հետ ՌՀՍ-3 ռազմավարական պայմանագրի երկարացման մասին, որը լրանում է 2021 թվականին, բայց առաջարկում է այն ընդլայնել մեծ շրջանակով նոր սպառազինություններով, որոնք չեն մտնում ներկայիս ՌՀՍ-3-ի մեջ, ինչպես նաեւ առաջարկում են պայմանագրի մեջ ընդգրկել ՉԺՀ-ին, հաղորդել է ՌԻԱ Նոոստին:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica