close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 10:52
 Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։

«Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել Լապշինն Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։

«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ  կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica