close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ձգողականության կետերը՝ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում

Մշակույթ

2 Օգոստոսի 2020, 17:57
 Արցախի ձգողականության կետերը՝ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում

Արցախի ձգողականության կետերն անթիվ են և մեծ մասամբ անհայտ ու չբացահայտված:

Հենց այդ ձգողականության կետերի՝ Արցախի պատմական ու բնական հուշարձանների ներկայացմանն է նվիրված երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի անհատական ցուցահանդեսը, որի բացումը կատարվեց «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում: Ցուցահանդեսը կրում է «Ձգողականության կետեր» խորագիրը:

Արցախի դրախտային բնությունն ու պատմամշակութային հուշարձանների միայն մի փոքր մասն է Դավիթը հասցրել անմահացնել: «Ցանկացա այս լուսանկարների միջոցով մարդկանց ծանոթացնել Արցախի այն ձգող վայրերին, կետերին, որոնցով կարելի է անվերջ հիանալ:  Իմ նպատակը միայն գեղեցիկ լուսանկարներ ստանալը չէ, այլ ավելի շատ դրանք հանրությանը ներկայացնելը»,- ասել է Դավիթը:

Երիտասարդ դերասան, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը նաև այսպիսի կետերի մեջ է տեսնում Արցախյան հողում ապրելու և արարելու ձգող ուժը:

Տ. Աղաջանյան

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica