close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար կտեւի. ԱՀԿ

Աշխարհ

2 Օգոստոսի 2020, 13:44
 Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար կտեւի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռ երկար կտեւի». «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Շաբաթ օրն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստին դրա ներկայացուցիչները եզրակացության են հանգել, որ համավարակը շարունակում է միջազգային նշանակության հատուկ իրավիճակ մնալ։

Մասնագետները երախտագիտություն են հայտնել ԱՀԿ-ին եւ դրա գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Արտակարգ իրավիճակների հանձնաժողովում կազմակերպությունները նշել են այս խնդրի լուծման ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը եւ երիտասարդությանը հորդորել են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար։

Հաջորդ անգամ փորձագետները համավարակի հետ կապված իրավիճակը կգնահատեն երեք ամիս անց։

Վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 17․3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 675 հազարը մահացել է: Անցած օրվա ընթացքում COVID-19 է ախտորոշվել 289 հազար մարդու մոտ, ավելի քան վեց հազար մարդ մահացել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica