close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ

Տնտեսական

1 Օգոստոսի 2020, 16:47
 Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ:

Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ:

Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Նորակոչիկները երդվել են
14 Օգոստոսի 2020, 18:11 Նորակոչիկները երդվել են
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica