close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել

Մշակույթ

31 Հուլիսի 2020, 17:43
 Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել

Դուդուկահար Ջիվան Գասպարյան-­կրտսերը կորոնավիրուսի տարածման ընթացքում իրավիճակին համապատասխան ծրագրեր է իրականացնելու: Նա նախատեսում է կազմակերպել առցանց բարեգործական համերգային ծրագրեր:

«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ փնտրել: Նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է առցանց համերգների  հետաքրքիր բարեգործական ծրագիր: Այդ նպատակով մեր տանը համապատասխան հարթակ ենք պատրաստել: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կունենան, որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում համերգը նախապես կնկարահանենք և կտեղադրենք համացանցում: Դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք, համավարակով պայմանավորված, զրկվել են աշխատանքից և ֆինանսական խնդիրներ ունեն: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ, համավարակով պայմանավորված, գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,- նշել է Ջիվան Գասպարյան­կրտսերը:

Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ:

Բացի այս ծրագրից, Ջիվան Գասպարյան­կրտսերն այս ընթացքում կրկին առցանց տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական առցանց Beyond Music Project-ում, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող մասնակցիները ծանոթանում են իրար հետ և ստեղծում նոր գործեր: Երաժիշտը նաև ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք հուշանվերներ կարող են հանդիսանալ. այնտեղ զետեղված են իր կատարումները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica