close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիճք գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Իրավունք

31 Հուլիսի 2020, 15:18
 Լիճք գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

2020թ. հուլիսի 30-ին՝ ժամը 07:40-ին, Լիճք գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ համագյուղացին կրակել է իր ամուսնու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը, 61-ամյա համագյուղացու հետ անձնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, վերջինիս կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահված 12մմ տրամաչափի երկփողանի «ԻԺ-58» տեսակի որսորդական հրացանից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 61-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առգրավվել են միջադեպին մասնակից անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica