close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Դատավորների ընդհանուր ժողովը

Իրավունք

31 Հուլիսի 2020, 11:28
 ՈՒՂԻՂ. Դատավորների ընդհանուր ժողովը

Այսօր՝ հուլիսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, որը պետք է կայանար դեռևս մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Ընդհանուր ժողովի օրակարգը բավականին խիտ է. դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։

Բացի այդ՝ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի համար Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրվել է Աշխեն Ղարսլյանի թեկնածությունը,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ Արսեն Թավադյանինը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ–ի կողմից՝ Անահիտ Մանասյանինը։ Եվս չորս թեկնածու առաջադրված է ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների թվում. այսպես, Վերաքննիչ քրեական դատարանի թեկնածուն Գաբրիել Պետրոսյանն է,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի թեկնածուն՝ Հասմիկ Հարությունյանը,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ինը՝ Արտաշես Խալաթյանը, իսկ թեկնածուներից Աշխեն Ղարսլյանն ինքնառաջադրվել է։

Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica