close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն մեզ տնային կատուներ կդարձնի. Իլոն Մասկը` Google-ի նախագծի վտանգավորության մասին

Աշխարհ

30 Հուլիսի 2020, 16:10
 Այն մեզ տնային կատուներ կդարձնի. Իլոն Մասկը` Google-ի նախագծի վտանգավորության մասին

Google ընկերության DeepMind արհեստական ինտելեկտի նախագիծը վտանգավոր է մարդկության համար: Այս մասին հայտարարել է Tesla և Space X  ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը. ըստ yerkir.am-ի` գրում է Business Insider-ը:

Մասկն արդեն երկար տարիներ ահազանգ է հնչեցնում արհեստական ինտելեկտի  (ԱԻ) պոտենցիալ վտանգավորության մասին: Դեռևս 2016-ին միլիարդատերը հայտարարեց, որ մարդիկ կարող են տնային կատուների պես մի բան դառնալ նոր` ԱԻ-տիրակալների համար: Նա բազմիցս կոչ է արել կարգավորել ԱԻ տեխնոլոգիաները, նաև զգոոշավորություն ցուցաբերել դրանց նկատմամբ: Բայց ներկայումս գործող` արհեստական ինտելեկտի նախագծերից ամենաշատը Մասկին մտահոգում է Google-ի DeepMind նախագիծը:

«Նրանց ստեղծած ԱԻ-ն իր բնույթով ունակ է ջախջախել ցանկացած մարդու ցանկացած խաղում: Նկատի ունեմ, որ դա, ըստ էության, «Ռազմական խաղեր» ֆիլմի սյուժետային գիծ է»,- վերջերս The New York Times-ին տված հարցազրույցում ասել էր նա:

Այդ ֆիլմում, որը նկարահանվել է 1983 թվականին, երիտասարդ հաքերը միանում է արհեստական ինտելեկտի կողմից վերահսկվող գերհամակարգչին, որին սովորեցրել են ռազմական գործողություններ մոդելավորել: Երբ հաքերը փորձում է Global Thermonuclear War («Համաշխարհային ջերմամիջուկային պատերազմ») խաղը խաղալ, արհեստական ինտելեկտը համոզում է կառավարության պաշտոնական անձանց, որ ԽՍՀՄ-ի կողմից միջուկային հարձակումն անխուսափելի է:

Մասկին մտահոգում է նաև այն, որ ԱԻ-ն մոտակա հինգ տարիներին կարող է գերազանցել մարդու ինտելեկտը, նույնիսկ եթե մենք անմիջապես չտեսնենք դրա ազդեցությունը:

«Դա չի նշանակում, որ հինգ տարի անց ամեն ինչ գրողի ծոցը կգնա: Դա պարզապես նշանակում է, որ ամեն ինչ անկայուն ու տարօրինակ կդառնա»,- ընդգծել է նա:

Business Insider-ը հիշեցնում է, որ Իլոն Մասկն ինքն էլ 2014-ին  Google-ին 500 մլն դոլարով վաճառված DeepMind-ի առաջին ներդրողներից էր: 2017-ին տված հարցազրույցում նա ասել է, որ գնացել է այդ քայլին, որպեսզի հետևի ԱԻ-ի բուռն զարգացմանը, այլ ոչ թե ներդրումներից շահույթ ստանալու համար:

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica