close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կարոտում այն տարիների ջրվեժին». Ա. Մինասյանի խոսքը՝ Աղասի Հակոբջանյանի հիշատակին

Հասարակություն

29 Հուլիսի 2020, 13:55
 «Կարոտում այն տարիների ջրվեժին». Ա. Մինասյանի խոսքը՝ Աղասի Հակոբջանյանի հիշատակին

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավալի լուր լսեցի։ Մահացել է Աղասի Հակոբջանյանը։ Շատ առիթներ եմ ունեցել նրա հետ շփվելու։ Ցանկանում եմ կարճ պատմել կարևորագույն մի որոշում կայացնելու ժամանակ Աղասի Հակոբջանյանի ցուցաբերած մոտեցման մասին։

2017 թ․ էր։ Բնապահպանության նախարարությունում քննարկում էինք Շաքիի հայտնի ջրվեժի վերաբացման հարցը։ Ժամանակին օրենքի համաձայն տրված ջրօգտագործման թուլտվության համաձայն գետի ջուրը օգտագործվում էր փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից։ Վերջինիս խոշոր բաժնետերերից մեկը և ընկերության ներկայացուցիչը Աղասի Հակոբջանյանն էր, ով պաշտոնապես մասնակցում էր այդ քննարկմանը։ Ակնկալվում էր, որ քննարկումը լարված է լինելու, քանի որ մի կողմից խոսքը տնտեսական գործունություն իրականացնող կազմակերպության շահույթի էական նվազեցմանն էր վերաբերում, մյուս կողմից՝ բնության կարևոր արժեքը վերականգնելու։
Երբ ներկայացրեցին ստեղծված ծանր վիճակը, ես դիմեցի Աղասի Հակոբջանյանին, արդո՞ք նա համաձայն է ներկայացվածի հետ և պատրաստ է՞ համատեղ գտնել լուծում, որը կհավասարակշռի տնտեսական և բնապահպանական շահերը։ Աղասին միանգամից արձագանքեց.

«Շատ եմ կարոտում այն տարիների ջրվեժին, երբ ջուրն առատ էր և բավարարում էր թե՛ ջրվեժին, թե՛ ՀԷԿ-ին։ Ցավալիորեն ջրային ռեսուրսների՝ տարբեր պստճառներով նվազումը, այսօր թույլ չի տալիս երկուսն էլ ունենալ, բայց մենք պատրաստ ենք հավասարկշռություն ապահովող պետական որոշմանը»։

Արդյունքում, որոշեցինք, որ ջրվեժն իր ամբողջական տեսքը պետք է պահպանի ցերեկային ժամերին, իսկ գիշերը, կամ ոչ զբոսաշրջային ժամերին՝ ջուրը կարող է օգտագործվել էլեկտրական հոսանք արտադրելու համար, բայց էկոլոգիական թողքը խստիվ պահպանելու պայմանով։

Որպեսզի ֆինանսական կորուստը մասնակիորեն վերականգնվի քննարկեցինք նաև ջրվեժի շրջակայքում, որպես բնության հուշարձանի, էկոտուրիզմի զարգացման հատուկ ծրագիր իրականացնելու հնարավորությունը՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Ես հիմա էլ հիշում եմ այն բավարարվածությունը, երբ Աղասի Հակոբջանյանը խոսում էր ջրվեժի վերաբացման որոշման մասին և այն ոգևորությունը, որը նա ուներ էկոտորուիզմի զարգացման մասին խոսելիս։

Ցավոք չհասցրեցինք էկոտուրիզմի զարգացման ծրագիրը կյանքի կոչել, իսկ այ ջրվեժի վերականգնումը դարձավ դասական այն օրինակը, երբ հնարավոր է հավասարակշռել տնտեսական և բնապահպանական շահերը։
Այս գործում իր անուրանալի դերն ունի Աղասի Հակոբջանյանը։

Ցավակցում եմ Աղասի Հակոբջանյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, ընկերներին ու բոլոր նրանց ովքեր առիթ ունեցել են տեսնել ու զգալ նրա մարդկային ու նվիրյալ հատկությունները։
Աստված հոգիդ լույսի մեջ պահի Աղասի ջան»։

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica