close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիեթլում տեղի ունեցած անկարգություններից հետո 49 մարդ է բերման ենթարկվել

Աշխարհ

27 Հուլիսի 2020, 16:30
 Սիեթլում տեղի ունեցած անկարգություններից հետո 49 մարդ է բերման ենթարկվել

Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է քաղաքի ոստիկանական վարչության կայքում:

Հուլիսի 25-ին ցուցարարները ոստիկանների վրա են նետել հրատեխնիկա, քարեր եւ շշեր: Բերման ենթարկվածներին մեծ մասամբ առաջադրվել են ոստիկանության աշխատակիցներ վրա հարձակման եւ իշխանությունների պահանջին չենթարկվելու մեղադրանքներ:

Ինչպես հուլիսի 23-ին հաղորդել է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սիեթլ ուղարկել լրացուցիչ դաշնային ուժեր հանցավորության դեմ պայքարելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունները ցրելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica