close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարցազրոյց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հարաւային Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց դաշնակցութեան կենտրոնական վարչութեան անդամ Արամ Մանուկեանի հետ

Հարցազրույց

25 Հուլիսի 2020, 15:55
 Հարցազրոյց ՀՅԴ  Արեւմտեան Ամերիկայի Հարաւային Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց դաշնակցութեան կենտրոնական վարչութեան անդամ Արամ Մանուկեանի հետ

«alikonline.ir» - Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին` ՀՅԴ երիտասարդական կառոյցներին այդպէս էլ չխանգարեց ո՛չ ժանանակը, եւ ոչ էլ առհասարակ, տարածութիւնը, ինչ որ աւելի մեծ երեւոյթի մաս կազմելու միտքը ընկալելու եւ սեփական հայեացքը իրական արժէքներին ուղղելուն։

Ինչ-որ տեղ կարելի է պնդել, որ միշտ էլ հէնց այդ զգացումն է ՀՅԴ երիտասրդական կառոյցների շարքերին անդամակցող երիտասարդներին ստիպել դուրս գալ «ես»-ի՝ անհատական աշխարհագրական սահմանափակումներից, չէզոքացնել ժամանակների եւ տարածութեան ֆիզիքական սահմանները, դառնալով այդպէս էլ չհնացող, սերունդների կայացման կայուն բաղադրիչը:

Խօսքը Ադրբեջանի հիւպատոսութեան առջեւ, մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէս քաղաքում, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հարաւային Կալիֆորնիայի երիտասադրական կազմակերպութեան անդամների միջոցով կազմակերպւած բողոքի ակցիայի մասին է, որի շուրջ կրքերը թէժ էին, պայմանաւորւած դրա, ե՛ւ աննախադէպ մարդկային ծաւալի գործօնով, ե՛ւ թէ Ադրբեջանի հիւպատոսութեան արձագանքներով: Դրա մանրամասնութիւնները փորձեցինք պարզել նոյն շրջանի երիտասարդական կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անդամ Արամ Մանուկեանի հետ ունեցած տեսակապային զրոյցի ընթացքում։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 - Արամ, փաստօրէն, ոչ տարածութիւնը եւ ոչ էլ ժամանակը, կորոնավիրուսով պայմանաւորւած, AYF-ցիներին չխանգարեց պայքարել յանուն հայրենիքի տարածքային ամբողջականութեան անվտանգութեան ապահովման, եւ ըննդէմ ադրբեջանական ագրեսիայի։

- Իրականում, կորոնավիրուսով պայմանաւորւած մեզ մօտ մտահոգութիւնները բաւականին շատ էին: Բայց, դա մեզ չստիպեց կանգ առնել եւ յետ կանգնել յանուն արդարութեան պայքարելու, եւ կատարւածի մասին ամերիկացիներին եւ, առհասարակ, ամբողջ աշխարհին իրազեկելու, եւ ադրբեջանցիների գործողութիւնները դատապարտելու ֆորմատով ակցիաներ կազմակերպելու մտքից: Մի խօսքով՝ այդ ամէնի շուրջ ամերիկահայերին համախմբելու գաղափարը դարձաւ մեր շարժառիթը։

 - Արամ, AYF-ը Կալիֆորնիայում համախմբեց հազարաւոր հայերի, անցկացւեցին խաղաղ ցոյցեր, որի ընթացքում գրեթէ բոլոր մասնակիցները կրում էին դիմակներ, այդ ամէնը իրականում չէր պատահի, եթէ չլինէր մոբիլիզացնող ուժը՝ AYF-ը։ Կը պատմես ակցիայի կազմկերպման անհրաժեշտ նախապատրաստական, եւ տեղի հայ հասարակութեան մոբիլիզացման աշխատանքների մասին։

- Բանն այն է, որ մեզ մօտ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացման եւ ակցիայի մասնակիցների առողջութեան անվտանգութեան ապահովման հարցը սկզբունքային էր: Հէնց այդ պատճառով էլ ժողովրդին ի սկզ

Ինչ վերաբերում է ակցիայի անցկացման եւ դրա ժողովրդական մոբիլիզացման աշխատանքներին, այդ մասին լուրեր տարածեցինք AYF-ի սոցիալական մեդիա հարթակներով։բանէ յորդորեցինք մասնակցել բժշկական դիմակներով եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոններին հետեւելով։

Բողոքի ցոյցի անցկացման գաղափարը մեծ տարածում եւ աջակցութիւն գտաւ տեղի հայերի կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Ակցիայի անցկացման եւ դրա անհրաժեշտ իրաւական կարգաւորման գործընթացի մասին պատմիր, փաստօրէն, ադրբեջանական կողմին այդպէս էլ երբեք չի յաջողւել ԱՄՆ-ում նման մասշտաբի ցոյցեր կազմակերպել։

- Ակցիայի անցկացման իրաւական կարգաւորումների հարցը ապահովեց տեղի Հայ Դատի գրասենեակը, ովքեր տասնամեակներ շարունակ սփիւռքում շարունակում են պաշտպանել հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, եւ ներկայացնում են հայութեան հաւաքական տեսակէտը բոլոր մակարդակներով։

Եւ, այո, իրականում կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիների գրանցած արդիւնքները մեր համեմատ բաւականին ցածր են, եւ այդ ամէնը շնորհիւ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Անդրադառնալով հէնց ադրբեջանցիներին, Արամ, հիւպասորանի առջեւ հաւաքւել էին մի քանի տասնեակ ադրբեջանցիներ, մեդիայում, նրանց հետ բախումների մասին լուրեր տարածւեց: Պատմիր միջադէպի մանրամասնութիւնների մասին։ Հակառակորդի հիւպատոսարանները աշխարհի խոշոր քաղաքներում բողոքում են Դաշնակցութիւնից: Նրանք ոստիկաններից խնդրում են իրենց պաշտպանել երիտասարդ դաշնակցականներից ինչ կասես այդ մասին:

- Բանն այն է, որ բազմահազարանոց ցոյցի անցկացումը, դրա խաղաղասիրական գաղափարի իրականացումը, եւ մասնակիցների դրսեւորած կարգապահութեան բարձր մակարդակը արժանացաւ տեղի ոստիկանութեան բարձր գնահատականին: Նրանք մեզ գնահատեցին մեր կարգապահութեան համար, այդ ամէնը տեսնելով ադրբեջանցիների մօտ առաջացաւ իրավիճակը խեղաթիւրելու ցանկութիւն։ Ակցիայի աւարտից յետոյ ադրբեջանցիները սադրանքներ հրահրեցին եւ յարձակւեցին մասնակիցներից երկուսի վրայ, ինչի հետեւանքով էլ կողմերի միջեւ սկսւեց բախում, այնւամենայնիւ, իրավիճակի լարումը կանխւեց։

 - Արամ, եւ վերջում կը խնդրեմ պատմես AYF-ի եւ կառոյցի ապագայ ծրագրերի եւ կորոնավիրուսով պայմանաւորւած կառոյցի աշխատանքների մասին։

- AYF-ի մասին կարող եմ ժամեր խօսել, եւ թէ երիտասարդներն այնտեղ ինչով են զբաղւած: Մենք կազմակերպում ենք ամենատարբեր ծրագրեր՝ ուղղւած ազգային եւ համամարդկային արժէքների պահպանմանը, ամերիկահայերին մոբիլիզացման եւ, առհասարակ, հասարակական տարբեր աշխատանքների իրականացմանը: Կորոնավիրուսով պայմանաւորւած մեր աշխատանքներն այդպէս էլ չդադարեցին: Մենք ապահովեցինք կառոյցի ակտիւութիւնը, հիմնականում օգտւելով վիրտուալ հարթակից։

 - Շնորհակալութիւն Արամ, ամփոփի՛ր խնդրեմ:

- Շնորհակալ եմ զրոյցի կազմակերպման համար: Վերջում ցանկանում եմ կոչ անել բոլոր հայերին եւ, մասնաւորապէս, սահմանային գօտում կանգնած մեր զինւորներին՝ ասելու, որ մենք նրանց կողքին ենք եւ ՀՅԴ երիտասարդական կառոյցները, այդ թւում, AYF-ի եւ ընդհանրապէս սփիւռքում ապրող հայերի աջակցութեան նախաձեռնութիւնները՝ յանուն հայրենիքի, երբեւէ չի դադարելու։

Արամը մէկն է բոլոր այն երիտասարդներից ովքեր ներկայացնում են ՀՅԴ շարքերին անդամակցող երիտասարդների իրականութեան սուր ընկալումները համեմւած երիտասարդական իդէալիզմի, ռոմանտիզմի, եւ իրականութեան տրամադրութեան մեղմ բախումներով, որոնց ֆիզիքական սահմաններն այդպէս էլ, երբեւէ, չխանգրեցին եւ չշղթայեցին հայրենիքին աջակցութիւն յայտնելու իրենց երեւակայութեան սահմանները:

Իրականում, անձնական ապրումներն այդ միջավայրերում, միշտ էլ ընդմիջւում են գերիշխող թիմային մտածողութեան մթնոլորտի արդիւնքում հասունացած ապրումներով, անհրաժեշտութեան դէպքում ստանալով բողոքի եւ ընդվզման ազգային-սոցիալական դրսեւորումներ, ստանալով իրական թիրախներ ու հասցէատէրեր։

Իսկ միթէ՞ դաստիարակչական միաւորների, վերջնական նպատակը մարդուն ինքն իրեն յաղթահարել սովորեցնելը չպէտք է, որ լինի ... պատասխանը, կարծում եմ, որ յստակ ու միանշանակ է:

 Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica