Ալյասկայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ
Աշխարհ

Հուլիսի 22-ին Ալյասկայի ափերի մոտ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ տարերքի օջախը եղել է 13 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Անքորիջ քաղաքից (Ալյակայի նահանգ), որտեղ բնակվում է մոտավորապես 298 հազար մարդ, 836 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք։