close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (մաս 2)

Սփյուռքի ձայնը

21 Հուլիսի 2020, 22:57
 Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (մաս 2)

Անցյալ շաբաթ ես գրառել էի ծավալուն տեսանյութի առաջին մասը, որում երկու թուրք մտավորականները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին Թուրքիայի Հանրապետության կողմից: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է ՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։ Թուրքական քննարկումը թարգմանել և ենթագրերով ապահովել է դոկտոր Օհաննես Քիլիչդաղին։

Այդին Չուբուքչու. «Իհարկե, դա [Ցեղասպանությունը] չի սկսվել 1915 թվականին: Նախ և առաջ, օսմանցիները ունեին անարդար կարգուկանոն՝ ազգերի և հավատքների վրա հիմնված։ Կար գերիշխող ազգ և մի քանի ուրիշներ, որոնց վրա գերիշխում էին: Գերիշխող ժողովուրդը [միլեթ], որն ավելի հին ժամանակներում մատնանշում էր կրոնական խմբերը, քան էթնիկ պատկանելությունը, մահմեդականներն էին: Այսպիսով, գերիշխող ժողովուրդը սուննի մահմեդականներն էին: Մնացած բոլորը, առաջին հերթին հայ և հույն ժողովուրդները, որոնց վրա գերիշխում էին։ Սա էր պետության լեզուն։ Դա ինչ-որ բան չէ, որ այսօր հնարում ենք՝ օսմանցիներին ամբաստանելու համար։ Սա այն նկարագրությունն է, որն օգտագործվել է ժամանակին պաշտոնական գրականության մեջ: Ավելին, գոյություն ուներ հստակ տերմին, որն օգտագործվում էր միայն հայերի համար՝ հավատարիմ ազգ (միլեթի սադիկա): Այսպիսով, հայերը, որոնք արտոնություն ունեին այլ գերիշխվող ժողովուրդների շրջանում, շատ հավատարիմ էին ինքնիշխան համակարգին: Նրանք անզեն էին, ապահովում էին պետության համար բոլոր ծառայությունները և այլն: Նրանք այդպիսի համբավ ունեին: Փաստորեն, սա մի տհաճ իրավիճակ է ազգի համար: Ոչ մի ժողովուրդ չպետք է հավատարիմ լինի. ենթակա կամ գերիշխող մեկ ուրիշի նկատմամբ: Մեզ համար արդարությունը պետք է հիմնվի հավասարության վրա, լինի դա երեկ, թե այսօր: Հավասար քաղաքացիություն, հավասար ազգեր, մարդկանց եղբայրություն… Կար մի այլ չափանիշ․ օսմանյան չափանիշ: Օսմանյանի նման պետությունները ունեն նման հատկանիշներ: Նրանք զավթում են այլոց երկիրը, երբ ուժեղ են։ Երբ գրավված ժողովուրդը արթնացավ, իսկ օսմանյան պետությունը թուլացավ՝ նրանք սկսեցին անկախություն պահանջել: Իսկապես, Թուրքիայում յուրաքանչյուր թուրք պետք է գնահատի դա: Թուրքիան հիմնվել է անկախության համար մղվող պայքարում: Այնպես որ, անկախություն պահանջելը օրինական իրավունք է յուրաքանչյուր ազգի համար՝ հույն, բուլղարացի, արաբ և հայ… Սրանք ինքնիշխանության համար անկախության պատերազմներ էին… »:

Հաղորդավար «Եկե՛ք հետևենք այդ շարքին․ 1853-56 թթ. Ղրիմի պատերազմը, 1839 թ. Թանզիմաթի հրամանագիրը, 1856 թ․ Բարեփոխումների հրամանագիրը, 1876 թ․ Սահմանադրությունը՝ բարեփոխումների գագաթնակետը։ Որտե՞ղ էին հայերն  այդ ժամանակներում։

Այդին Չուբուքչու. «Այդ տարեթվերը օսմանցիների համար անհնարին էին դարձնում պահպանել հին կարգը՝ հիմնվելով գերիշխող-ենթակա ազգերի վրա: Նրանք ստիպված էին արձակել Թանզիմաթի և Բարեփոխումների հրամանագրերը, որպեսզի կարողանային վարկեր ստանալ դրսից: Սա էր վճռական կետը․ այս հրամանագրերից հետո նրանք գյավուրներին [անհավատներին] չէին անվանելու գյավուրներ։ Գյավուրին ու մահմեդականին դատելու էին  միևնույն դատարանում։ Իհարկե, գյավուրը վատ խոսք է, մենք չպետք է օգտագործենք դա, սակայն նրանց այդպես անվանեցին, և դա այն լեզուն է, որ սովորական մարդը հասկանում է: Այսպես կոչված գյավուրների  ունեցվածքը չէին բռնագրավելու։ Ըստ այդմ, հանգստություն եկավ։ Բայց այս հանգստությունը, հայերին խաղաղություն բերելու փոխարեն, ցավոք, սրեց լարվածությունը: Ինչո՞ւ։ Քանի որ հին, գերիշխող ազգի տեղական իշխանությունները սկսեցին հրահրել մահմեդական ժողովրդին, ասելով՝ «ի՞նչ է կատարվում։ Մենք կորցնում ենք շարիաթը: Արդյոք գյավուրը մեզ հավասա՞ր է լինելու»։ Իսկապես, պետությունը նույնպես խրախուսեց այս սադրանքները։ Որոշ ժամանակ անց հարձակումներ սկսվեցին հայերի վրա, հատկապես քուրդ, իսլամիստական և  չերքեզական կազմակերպությունների կողմից: Դրանից հետո, 1878-ին Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածում նշվեց, որ հայերը ենթարկվել են հարձակման, և որ Օսմանյան կայսրությունը պատասխանատու են նրանց պաշտպանության համար։ Օսմանցիները դա ստորագրեցին: Բացի այդ, հիշենք ընդդեմ ազգայնական և իսլամիստական նախապաշարմունքների մասին։ Բեռլինի պայմանագիրը նախապատրաստվել էր օսմանցիներին պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում, ռուսները, որոնք եկել էին մինչև Ստամբուլի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող Յեշիլկոյ [Այա Ստեֆանոս], կգրավեին այն։ Օսմանցիները դա ստորագրեցին, բայց մի կողմ թողնելով [Մեծ տերություններին] տեղեկացնելը, նրանք  շարունակեցին թույլ տալ հարձակումները նշված խմբերի կողմից: Նրանք նաև չիրականացրեցին բարեփոխումները։ Եկեք մի պահ մեզ պատկերացնենք որպես Բուլղարիայի թուրքեր, ույղուրներ կամ Բոսնիայի մահմեդականներ։ Ի՞նչ կցանկանայինք, եթե մենք լինեինք այնտեղ: Կյանքի  և ունեցվածքի անվտանգություն։ Ոչ ոք չպետք է հարձակվի կամ ոտնձգության ենթարկի մեզ։ Այսպիսով,  պետությունն այդ ժամանակ հայերին հավաստիացրեց նույնը, ինչ մենք կցանկանայինք Բոսնիայում, բայց չկատարեց իր խոստումը: Օսմանյան տիրակալները, առաջին հերթին Աբդուլ Համիդը, չէին ցանկանում ճանաչել քաղաքացիների իրավունքները որպես այդպիսին: Ավելին, նրանք չէին ցանկանում որևէ բան տալ ոչ մահմեդականներին: Սա է խնդրի էությունը։ Իրականում, արդար միտքը պետք է պաշտպանի ժողովրդի դիմադրությունը, երբ նրանց իրավունքները ոտնահարվում են։ Քանի որ մենք համակված ենք ստրկության մտածելակերպով և գաղափարախոսությամբ, որը շարունակաբար մեծարում է պետությունը, մենք ակնկալում ենք, որ մարդիկ ոչինչ չեն կարող ասել, երբ պետությունն անում է իր ուզածը: Բայց մենք նույն տրամաբանությանը չենք առաջնորդվում Բուլղարիայի համար: Երբ զոհերը թուրքեր են, իսկ ճնշողները բուլղարացի կամ հույն, ապա մենք դա չենք ընդունում և պաշտպանում ենք դիմադրությունը: Մենք, իհարկե, պաշտպանում ենք բոսնիացիներին սերբերի դեմ: Սակայն, նմանապես, երբ հայերն ու հույներն են պահանջում իրենց իրավունքները պետությունից, մենք ասում ենք՝ «դուք ապստամբ եք․․․ Դուք ըմբոստանում եք պետության դեմ»: Չնայած սա բժշկական եզրույթ է և գուցե քաղաքականության մեջ չպետք է օգտագործվի, բայց դա ցույց է տալիս շիզոֆրենիա, անձի երկատվություն: Արդարությունը պահանջում է, որ մենք տարբեր հավատքի և մայրենի լեզվով մարդկանց տանք այն, ինչ մենք ուզում ենք տալ մեզ հետ կապված մարդկանց՝ Բուլղարիայում և Բոսնիայում, Ույղուրում և Կիպրոսում: Արդարությունը դա է պահանջում: Քրդերն օգտագործվել են: Բայց եկեք քրդերին բաժանենք երկու մասի։ Մի մասը սովորական քրդերն են, մյուսները՝ տերերը՝ իշխանավոր քրդերը, որոնք նպատակ ունեին հարստանալ՝ թալանելով հայկական ունեցվածքը։ Օգտագործվեցին նաև չերքեզները: Նրանց ցեղասպանությամբ վտարեցին Ռուսաստանից։ Նրանք զոհի ծանր հոգեբանություն են ունեցել։ Օսմանյան պետությունը հրահրեց չերքեզներին հայերի դեմ Թուրքիայում։ Դա նրանց մղեց իրենց վրեժն առնելու հայերից։ Փաստորեն, մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ որոշ չերքեզներ օգտագործվել են այս եղանակով: Մենք չպետք է գովենք կամ անիծենք մի ժողովրդի ամբողջությամբ։ Սա այն է, ինչ կոչվում է էսենցիալիզմ: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց լավ ու վատ կողմերը, զոհերն ու ճնշողները։ Գործակիցներ, խայտառակ էակներ, կան բոլոր ժողովուրդների մեջ։ Մենք պետք է զգայուն լինենք տարբերակելու դրանց քրդերի, հայերի, չերքեզների շրջանում։ Հատկապես, մենք, որ ունենք ձախակողմյան աշխարհայացք, այս տարբերակումն պետք է անել ավելի ուշադիր»:

 (Երրորդ մասը՝ հաջորդ շաբաթ)

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica