close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ դեմոկրատ սենատորները «Մեծ Յոթնյակի» վեհաժողովին ՌԴ-ի մասնակցության դեմ նոր բանաձև են ներկայացրել

Քաղաքական

21 Հուլիսի 2020, 16:45
 ԱՄՆ դեմոկրատ սենատորները «Մեծ Յոթնյակի» վեհաժողովին ՌԴ-ի մասնակցության դեմ նոր բանաձև են ներկայացրել

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի քանի սենատորներ Սենատ են ներկայացրել «Մեծ Յոթնյակի» վեհաժողովներին Ռուսաստանի մասնակցության դեմ բանաձևի նախագիծ. այս մասին գրում է Известия-ն՝ նշելով, որ փաստաթուղթը կոչված է խոչընդոտել Ռուսաստանին «Յոթնյակի» մոտակա վեհաժողովին հրավիրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:

Հստակեցվում է՝ նախագծում քննադատության է ենթարկվում «ամերիկյան զորքերին և դեմոկրատական երկրների ինքնիշխանությանն ուղված ռուսական սպառնալիքների դեմ պայքարելու փոխարեն» Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի ձգտումը:

Այս առնչությամբ բանաձևում, մասնավորապես, նշվում է.

«ԱՄՆ Սենատը դեմ կլինի Ռուսաստանին երկրորդ անգամ ընդունել, մինչ վերջինս չի դադարել Ուկրաինայի, մեր դաշնակիցների և Միացյալ Նահանգների դեմ կործանարար գործողությունները»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica