close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իլոն Մասկն առաջին անգամ ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում․ Forbes

Աշխարհ

21 Հուլիսի 2020, 14:27
 Իլոն Մասկն առաջին անգամ ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում․ Forbes

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ընդգրկվել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում. նրա կարողությունը կազմում է 74․2 մլրդ դոլար՝ վերջին 1 օրում ավելանալով մոտ 5․1 մլրդ դոլարով, ինչը տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ։

Հիշեցնենք՝ Մարտի կեսերին Մասկը գտնվել է աղյուսակի 31-րդ հորիզոնականում։

Այս պահին վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 189 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է և իր ընտանիքը՝ 113․8 մլրդ դոլար կապիտալիզացիայով։

Իսկ երրորդ հորիզոնակում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է (113,4 մլրդ դոլար), չորրորդում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 90,3 մլրդ դոլարով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica