close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 19:59
 Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության եւ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների,  ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաեւ «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված այս հանցավոր գործողությունները, սակայն, ավարտին չեն հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքերով՝ նշված անօդաչու թռչող սարքերի, հրետանային միջոցների եւ ականանետների հարվածերից առաջացած պայթյունների հետեւանքով տարբեր աստիճանի՝ հիմնականում թեթեւ բեկորային մարմնական վնասվածներ կամ ուղեղի ցնցում են ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային, ինչպես նաեւ ժամկետնային զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Հակառակորդի վերոնշյալ գործողությունների արդյունքում նաեւ վնասվել են առանձին տրանսպորտային միջոցներ:

Նշված դեպքերի  առթիվ 2020թ. հուլիսի 13-ին եւ 14-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով  հարուցվել է 9 քրեական գործ:

2020թ-ի հուլիսի 14-ին` ՀՀ–ի եւ ԱՀ-ի միջեւ պետական սահմանի նույն հատվածում, ժամը 12:25-ի եւ 13:30-ի շրջանում, հակառակորդի կողմից վերոնշյալ՝ ազգային ատելության եւ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ գույքի դիտավորյալ ոչնչացման դիտավորությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ ռազմական նշանակության առանձին օբյեկտների տարաքծներին հարվածներ են հասցվել Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Դրանց հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ինչպես նաեւ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել նաեւ մի քանի զինծառայողներ: 

Նշված դեպքերի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով, մյուսը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել եւ շարունակվում են նաեւ այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

Միջոցներ են ձեռնարկվում նաեւ քրեաիրավական գնահատականների արժանացնելու ՀՀ  պետական սահմանի նույն հատվածում հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, ՀՀ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքի մի քանի բնակավայրերի քաղաքացիական անձանց կյանքի եւ առողջության, նրանց գույքի նկատմամբ իրականացված հացնավոր ոտնձգություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica