close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրինագիծը

Արցախ

16 Հուլիսի 2020, 16:31
 Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրինագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ աշխատակազմը:

Անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու եւ քվեարկվելու է երկու ընթերցմամբ:

Խորհրդարանի ղեկավարը նաեւ նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:

Խորհրդարանն ընդունել է որոշումը եւ անցել օրակարգային հարցի քննարկմանը:

«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

Նախագծի վերաբերյալ քննարկումից եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica