close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր մեծերը. Պերճ Զեյթունցյան

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 16:17
 Մեր մեծերը. Պերճ Զեյթունցյան

Սիրելի հետևորդներ

Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ մասին է։ Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը գրական առաջին գործերով կարողացավ գրավել իր ժամանակի բավականին խստապահանջ ընթերցողների ուշադրությունը։ Իսկ գրականագիտությունը արձանագրեց, որ գրական ասպարեզ է եկել իր ոճի մեջ հետաքրքիր և ինքնատիպ մի գրող, ով թեև սևերվում էր անցյալի հանճարներից, սակայն տարբեր էր բոլորից։

Պերճ Զեյթունցյանի անհատականությունը ակներև էր նրա թե արձակում, թե դրամատիկական գործերւմ և թե հրապարակախոսության մեջ։ Նա հրաշալի զգում էր ժամանակի շունչը, կարողանում էր անցյալի և ներկայի համադրությամբ ուրվագծել ապագայի տեսլականը։ Շատերն են հիշում արցախյան ազատամարտի օրերին նրա հրապարակախոսական հոդվածները։ Դրանք ոչ միայն ժամանակի ճշգրիտ վերլուծություններ էին, այլև հեռանկարի կանխատեսումներ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ, բազմաթիվ պարգևների արժանացած Պերճ Զեյթուցյան անունը, ցավոք, դեռ արժանվույն ուսումնասիրված չէ։ Նրա գրականությունը մեզ Հայրենիքը՝ լռելյայն սիրելու դասեր է տալիս, կրթում է որպես քաղաքացի և միշտ ներշնչում հավատալու հայի հաղթանակին։

Սիրելի գրողի մասին ավելին կիմանաք՝ դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Պերճ_Զեյթունցյան 

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica