close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ի ցույց է դնում ապակառուցողական գործելաոճը. ռումինահայ պատգամավորների հայտարարությունը

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 16:09
 Ադրբեջանն ի ցույց է դնում ապակառուցողական գործելաոճը. ռումինահայ պատգամավորների հայտարարությունը

Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline հանդեսում։ 

Ադրբեջանի  սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։

«Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանն ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։ Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են շփման գծից հեռու գտնվող հայկական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Բերդ քաղաքը և հարակից գյուղերը։ Հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ինտենսիվությունն, ինչպես նաև օգտագործված հետևակի քանակը կրում են աննախադեպ բնույթ: Ադրբեջանի այս սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։

Հակառակ միջազգային հանրության զսպվածության կոչին՝ Թուրքիան վերստին ծայրաստիճան ագրեսիվ և կողմնակալ դիրքորոշում դրսևորեց։ Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում, նախևառաջ՝ ԵԱՀԿ բանակցությունների շրջանակներում։ Մենք, ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ոտնձգությունները, ինչպես նաև հայկական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները»,- ասված է հայտարարության մեջ:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica