close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա պարտվելու է․ Վաղարշակ Հարությունյան

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 11:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա պարտվելու է․ Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը ճիշտ չի գնահատել իրավիճակը, արդյունքում մենք ունենք պատերազմ, որը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մամուլիս ասուլիսում։

Նա նկատեց, որ հակամարտության սկզբից էլ Ադրբեջանը միշտ սխալ էր գնահատում իրավիճակը, միշտ հույս էր դնում, որ ինքը տարածքով մեծ է, ունի ռեսուրսներ և համարում էր, որ դա բավարար պայման է, որ տանեն հաղթանակ և միշտ սրացումների էր գնում։

Բայց այսօր, նրա խոսքով, տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ։ Եթե փորձեն սկսել պատերազմ, ապա պարտվելու են, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը և իրենք դա շատ լավ պատկերացնում են, բայց որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որ իրենք ի վիճակի են, դրա համար այս վիճակը բերում է զինադադարի ռեժիմի խախտումների։

Ռազմական տեսանկյունից Ադրբեջանը նպատակ ունի փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որը իրենց տալիս է առավելություն՝ նշեց Վաղարշակ Հարությունյանը։

Նրա համոզմամբ, պետք է ուշադիր լսենք, թե ինչ են ասում ադրբեջանցի պաշտոնյաները․ «Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ուժեղացնում է իր բանակը, ժամանակ առ ժամանակ հասնում են հաջողությունների և օրինակ է բերում 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ որ իրենք փոքր տարածքներ են վերցրել և հիմա որդեգրել են այդ ռազմական քաղաքականությունը՝ քայլ առ քայլ հասնել դրան։ Եվ նույն Ալիևը հայտարարում է, որ իրենք կսպասեն այն նախապայմաններին, որ վերսկսկսեն։ Հասկանալի է, նրանք ունեն խնդիրներ ընթացքում բարելավել դիրքերը, և երբ որ կստեղծվեն այդ նախապայմանները նրանք կսկսեն լայնածավալ պատերազմը»։

Վաղարշակ Հարությունյանը նակտեց, որ Ադրբեջանը նունիսկ չի էլ խուսափում ասել, որ, այո, իրենք պատրաստվում են պատերազմի, սադրանքներ են կազմակերպում ոչ միայն Արցախի Հանրապետության սահմանում, այլև Հայաստանի Հանրապետության, և այն զինադադարը, որը ստորագրվել է 1994 թվականի մայիսի 16-ին իրենք կոպիտ խախտում են։ Սա խոսում է, որ միջազգային փաստաթուղթն իրենց համար անընդունելի է։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica