close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծու սիրուն, վերջացրե՛ք. Մամեդյարովը պատասխանել է քննադատություններին

Տարածաշրջան

16 Հուլիսի 2020, 12:20
 Աստծու սիրուն, վերջացրե՛ք. Մամեդյարովը պատասխանել է քննադատություններին

«Հանուն Ալլահի, վերջացրե՛ք: Այլ հարց չկա՞: Ի՞նչ հարց է դա։ Եվ ինչպե՞ս կարող եք այսպիսի ժամանակին հարցնել նման բանի մասին: Վաղը զանգեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար): Նա վաղը կպատասխանի ձեր հարցերին», -  այսպես է պատասխանել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահ Ի.Ալիևի կողմից նախորդ օրը հնչեցրած քննադատությանը:

Հիշեցնենք, որ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Էլմար Մամեդյարովի բացակայության մասին: Նախագահի խոսքում, որն ուղղված էր վարչապետ Ալի Ասադովին, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի ժամանակ Է.Մամեդյարովը նախընտրել էր մնալ տանը և չէին կարողանում նրան գտնել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica