close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով վարակման դեպքերը դեռ շատ են․ Թորոսյան

Տեսանյութ

16 Հուլիսի 2020, 11:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով վարակման դեպքերը դեռ շատ են․ Թորոսյան

Դեռ կորոնավիրուսով վարակի մեծ թվով դեպքեր են արձանագրվում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում։

Նա վկայակոչեց վերջին մեկ օրում հաստատված  554 նոր դեպքը։

Այսօրվա դրությամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը 33 559 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 583 մարդ, շարունակում է բուժվել 10 832-ը:

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում գրանցվել է մահվան ևս 15  դեպք․ մահացածների ընդհանուր թիվը 607 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը, որոնք ունեցել են նաև կորոնավիրուս, հասել է 189-ի։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 141 հազար  410 քաղաքացի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առողջապահական համակարգը մի փոքր ավելի քիչ է լարված ու դա երկրում հակահամաճարակային կանոնների պահանման շնորհիվ է։

Սա, ըստ նրա, չի նշանակում, թե հասարակությունը լիարժեք պահպանում է դրանք։

Վարչապետը կրկին կոչ արեց կրել դիմակներ, պահել հեռավարություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ արդեն 4 օր է՝ հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica