close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարվածությունը մթնոլորտ ստեղծեց, որ ԱՄՆ-ն հրատապ քննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Քաղաքական

15 Հուլիսի 2020, 22:57
 ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարվածությունը մթնոլորտ ստեղծեց, որ ԱՄՆ-ն հրատապ քննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Մի քանի ամիս է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս ուղղությամբ աշխատանք է տանում, բայց այս օրերը՝ ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարվածությունը, կարելի է ասել, ստեղծեցին հարցի շտապ կարգով քննարկելու մթնոլորտ։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցի քննարկմանը։

Մանոյանի խոսքով՝ հարցը քննարկման կդրվի երկուշաբթի։

«Պետք է սպասենք ու տեսնենք, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ինչ եզրակացության կհասնի։ Մինչ հիմա Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը հիմնավորում էր, որ ինքը այդ 110 մլն-ը տրամադրում է Ադրբեջանին ոչ թե Ղարաբաղի կամ ՀՀ-ի դեմ օգտագործելու համար, այլ Կասպից ծովը պաշտպանելու։ Հիմա պարզ է, որ եթե Ադրբեջանն անվտանգության խնդիր ունի, կարող է այդ խնդիրը լուծելու համար գումարներն իր գրպանից չդնել, փոխարենն իրեն տրամադրվող գումարն օգտագործի Հայաստանի դեմ։ Ի սկզբանե անհեթեթ էր ԱՄՆ գործադիր իշխանության հիմնավորումը։ Իսկ այսօր, երբ սահմանին այս իրավիճակն է, կարծում եմ, որ օրենսդիրները տարբեր տեսանկյունից կնայեն հարցին, քանի որ վերջին իրադարձությունները պատճառներից մեկն են, որ այս հարցն առաջնահերթություն ստանա»,- ասաց նա։

Մանոյանը նկատեց, որ Ադրբեջանին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը պետք է դիտարկվի նաև Պենտագոնի ծախսերի արդյունավետության ֆոնի ներքո, քանի որ աջակցություն տրամադրելը եղել է Պենտագոնի առաջարկը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետագա գործողություններին, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշի Ադրբեջանին ֆինանսական օգնությունը շարունակել, Կիրո Մանոյանը նշեց․

«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն արդեն 1-2 տարի է, որ բարձաձայնում է անհավասարության մասին, քանի որ մինչև վերջին 1-2 տարին միշտ եղել է հասկացողություն, որ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է ունենա հավասարություն, իսկ այս դեպքում խախտվել է հավասարությունը, դրա համար Արմեիկայի Հայ դատն այս հարցն առաջ էր տանում»։

Կիրո Մանոյանը հավելեց, որ վերոնշյալ գործընթացին զուգահեռ Հայ դատի հանձնախումբը նաև աշխատանքներ է տանում, որ Արցախում մարդասիրական օժանդակության տրամադրումը պահպանվի ԱՄՆ բյուջեում, քանի որ Արցախին տրամադրվող գումարն անհամեմատ փոքր է՝ 5 մլն դոլար։

«Սա մի աշխատանք է, որ պետք է շարունակվի, քանի որ խախտվել է հավասարությունը, և այս ուղղությունը շարունակելու է աշխատանքը»,- շարունակեց Կիրո Մանոյանը։

Անի Արամի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica