close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին. Ա. Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին

Առողջապահություն

15 Հուլիսի 2020, 18:28
 Սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին. Ա. Թորոսյանն ընդունել է Իտալիայից ժամանած բժիշկների թիմի ղեկավարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել այս շաբաթների ընթացքում կատարված հսկայական աշխատանքի համար` նկատելով, որ բազում երկրներ ներկայումս գտնվում են շատ բարդ իրավիճակում, իսկ միասնական պայքարը շատ կարևոր է: Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանում օրական գրանցվող տվյալների մասին և հույս հայտնել, որ նմանատիպ միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերված հավելյալ փորձն ու գիտելիքները կօգնեն Հայաստանին ավելի սահուն հաղթահարելու համաճարակային իրավիճակը:

Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար ևշեշտել, որ այս ամենն Իտալիայի և Հայաստանի կառավարություննների ճիշտ մոտեցումների արդյունքն է:

 «Համոզված եմ, որ երկուստեք ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կծառայեն միմյանց օգնություն ցուցաբերելուն: Սա ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական խնդիր է, որի համար պետք չէ պլաններ կազմել: Մենք պետք է փորձի փոխանակում անենք, քանի որ սա մի բան է, որի միջով անցնում են բոլորը, և որքան շատ ենք տեսնում վարակի դեպքեր, այնքան ավելի շատ գիտելիք ենք ձեռք բերում` երկրորդ ալիքի դեպքում ավելի պատրաստ լինելու համար»,- ասել է դեսպանը:

 «Անշուշտ, սա մարդասիրական առաքելություն է, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է աջակցի մեկը մյուսին: Հայ և իտալացիբժիշկներնայսօր տեսակետներենփոխանակում: Հուսովեմ, որկարճաժամկետ այսպիսի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ համագործակցության համար», -ասել է Արսեն Թորոսյանը:

Իտալացիների խմբի ղեկավարը կիսվել է Հայաստանում ձեռք բերած իր տպավորություններով և ցանկություն հայտնել շարունակական գործունեություն ծավալել հայ բժիշկների հետ` կազմակերպելով փորձի փոխանակման նմանատիպ ծրագրեր:

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նախաձեռնել միջգերատեսչական համագործակցության ծրագրեր, քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր: Հանդիպման վերջում իտալացի բժիշկներին են հանձնվել փոքրիկ հուշանվերներ և պատվոգրեր` ի նշան Հայաստանին ցուցաբերված աջակցության:

Նախարարի հետ հանդիպման ավարտից հետո կարճատև միջոցառում է տեղի ունեցել Իտալիայից և Գերմանիայից ժամանած բժշկական թիմերի միջև, որին մասնակցել են նաև նախարարության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են Հայաստանում COVID-19–ի դեմ պայքարի և բուժման հարցերը,կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica