close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի հայտարարությունը վիրավորանք է Հայաստանի Հանարապետության նկատմամբ․ Քրիստինե Վարդանյան

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 20:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի հայտարարությունը վիրավորանք է Հայաստանի Հանարապետության նկատմամբ․ Քրիստինե Վարդանյան

 

Արդեն  տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, ընդդեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած այն հայտարարության, որով իրենց աջակցությունն էին հայտնել Ադրբեջանին։

 «Քիչ առաջ տեղի ունեցած ակցիան Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման  կապակցությամբ Ուկրաինայի տարածած միակողմանի հայտարարության արձագանքն էր։ Ուկրաինան այդ հայտարարությամբ, ագրեսոր Ադրբեջանին աջակցելով, իրավիճակն ավելի է սրում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը,- ապա հստակեցրեց․ «Պետք է ֆիքսել, որ Ադրբեջանն այս անգամ հարձակվել է Հայաստանի հանրապետության ճանաչված սահմանների վրա, ու այս առումով, այս արձագանքը, ոչ միայն սրում է տարածաշրջանում իրավիճակը, այլ չի նպաստում խաղաղությանը եւ աջակցում է ագրեսոր ու մարդասպան Ադրբեջանական ռեժիմին։  Ուկրաինայի հայտարարությունն անթույլատրելի է, այն մենք ընկալում ենք որպես վիրավորանք՝ Հայաստանի հանարապետության նկատմամբ։  Յուրաքանչյուր ոք, քաղաքական, թե՝ իրավական սուբյեկտ, պետք է իմանա, թե ինչպես խոսել Հայաստանի հանրապետության եւ ՀՀ քաղաքացիների հետ։ Եթե չափերն անցնեն՝ արժանանալու են համապատասխան գնահատականի»,- ասաց Ք․ Վարդանյանն ու ուշագրավ հայտարարություն արեց․ «Վաղը, մենք նամակ ենք փոխանցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գրասենյակներ եւ ՄԱԿ –ի գրասենյակ, պահանջելով, որ միանշանակ գնահատական տան կատարվածին, որովհետեւ փաստ է՝ Հայաստանի հանրապետության վրա եղել է հարձակում, իսկ  ՀՀ-ն պաշտպանում է իր սահմանները եւ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը»,- եզրափակեց  ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica