close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ իմքայլական պատգամավորին

Քաղաքական

15 Հուլիսի 2020, 17:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ իմքայլական պատգամավորին

Ձեր բերած նախագիծը, պարզ է, որ հետընթաց է բոլոր այն հայտարարություններից, որը մինչև հիմա արել եք, դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այսօր այստեղ քննարկելու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստում դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող՝ առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը քննարկելու ժամանակ։

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, տիկին Սամսոնյան, անհարմար չեմ զգում»։

«Պարոն Գրիգորյան, ինձ հետաքրքրում է, երբ խորհրդարանի ընդդիմադիր  քաղաքական ուժերին տրվում է որևէ լրացուցիչ լծակ, դուք որևէ առիթ բաց չեք թողնում՝ ասելու, որ սա նոր իշխանություն է և ձեզ վերագրում եք որպես ձեռքբերում»,-հայտարարեց Անի Սամսոնյանը։  

Հիշեցնենք, որ խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է առողջական խնդիրների հիմքով բացակայող պատգամավորներին ծրարով քվերակելու իրավունք վերապահելու հարցը։ Խնդիրը տարակարծության տեղիք է տվել, քանի որ իշխանական շատ պատգամավորներ համարում են, որ այս ընթացակարգը կարելի է կիրառել նաև կորոնավիրուսի համաճարակից հետո՝ այլ հիվանդությունների պարագայում։ Ընդդիմադիրները գտնում են, որ սա ռումբ է իշխող կուսակցության տակ, քանի որ խորհրդարանական կառավարման երկրում կարող են երկրի ղեկավար փոխել քվեարկությամբ, իսկ այս պայմաններում հնարավոր է պատգամավորին, ասենք, տանը ստիպեն, որ ծրարով դրական քվեարկի այդ հարցին։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica