close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն անում է քայլեր, որոնք մինչև վերջ հաշվարկված չեն․ Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական

15 Հուլիսի 2020, 15:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն անում է քայլեր, որոնք մինչև վերջ հաշվարկված չեն․ Անդրանիկ Քոչարյան

Սահմանին հարաբերական անդորրը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը նկատեց՝ իր գործիքակազմի՝ նման կիրառումն էֆեկտիվ չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Տավուշի սահմանին սրացման մասին։

«Ապրիլյան պատերազմից հետո հայկական ԶՈւ-ն վերադասավորել է իր խնդիրները և այսօր ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները զարգացվեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն անում է քայլեր, որոնք մինչև վերջ հաշվարկված չեն։ Քոչարյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության հասնելու, սակայն այս անգամ ևս գործողությունները նպատակին չհասան:  

Քոչարյանն ասաց՝ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին, քանի որ հասկացան՝ հնարավոր չէ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել․ «Խաղաղությունը նաև պարտադրում են»։

Իշխող թիմի հասցեին այս օրերին հնչող քննադատությունների մասին Քոչարյանն ասաց․ «Ի տարբերություն նախկին իշխանության պաշտոնավարման տարիների, այսօր անվտանգային համակարգում առավելություններ ունենք: Մենք դրանով պետք է ոգևորվենք, քանի որ դա Հայաստանի Հանրապետությանն է, բոլորինս է»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած իրավիճակը սրվել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, բայց հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Աավելի ուշ նրանք կրկնել էին հայկական սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ տալով, հեռացել: Այդ պահից մինչև երեկ կեսգիշեր հրետակոծություն էր սկսվել Տավուշի դիրքերի ուղղությամբ։ Այս պահին հրապարակված տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 12 կորուստ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 20 վիրավոր։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica