close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ զինվորականներին` բռավո՛. Ալեքսանդր Լապշին

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 15:07
 Հայ զինվորականներին` բռավո՛. Ալեքսանդր Լապշին

ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են գերժամանակակից և շատ թանկարժեք (մոտ 30 մլն դոլար)` իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարք. ըստ Yerkir.am-ի` ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Ըստ նրա` դա շատ լուրջ սարք է` ընդգրկված տասնյակ երկրների սպառազինության մեջ, և կարող է օդում գտնվել ավելի քան 30 ժամ: Լապշինը նշում է, որ, չնայած գրառումներին, թե այն հարվածային անօդաչու սարք է, դրա վրա որևէ զենք չկա,  այն այլ խնդիր է իրականացնում ` հետախուզություն, ռադիոտվյալների որս, հակառակորդի ավիացիայի ու հետևակային ուժերի համար ռադիոաղավաղումներ ստեղծել:

«Դրանք  արտադրվում են 2009 թվականից և իրենց լավագույնս են դրսևորել: Ադրբեջանում այդ սարքերից մոտ  10 հատ կա, այլ տվյալներով` 15: Հիմա մեկով պակաս է»,- գրում է Լապշինը` հավելելով, որ գործնականում առաջին անգամ է, որ այդ մակարդակի սարք է խոցվում:

Ըստ նրա` մինչև օրս ոչ ոքի չի հաջողվել դա իրականացնել, թեև նման սարքեր մշտապես կիրառվել են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում, նաև` այդ սարքերը վերահսկում են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանը` հետևելով թմրանյութերի առքուվաճառքի գործողություններին, վաղուց կիրառվում են Կոլումբիայում և Բրազիլիայում` ապստամբների ու թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարում:

«Այնպես որ` հայ զինվորականներին` բռավո՛: Տղանե՛ր, կեցցե՛ք»,- գրում է բլոգերը:

Նա նաև հայտնում է, որ տվյալ միջադեպի վերաբերյալ հարց է ուղղել իր ընկերոջը, որը երկար տարիներ ինժեներ-կոնստրուկտոր է եղել իսրայելական Elbit Systems ընկերությունում, որը մշակում ու արտադրում է այդ և այլ ԱԹՍ-ներ:

«Նրա կարծիքով` միայն լիակատար ավարաներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի այդ «թռչող ուղեղը»: Տրամաբանական է: Դա Բուդապեշտում քնած սպային կացնահարել չէ և ոչ էլ անշառ բլոգերին չորսով Բաքվում խեղդել»,- գրում է Լապշինը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica