close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները Տավուշի հատվածում ունեցած ողջ զինանոցը կիրառել են․ Արծրուն Հովհաննիսյան

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 14:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները Տավուշի հատվածում ունեցած ողջ զինանոցը կիրառել են․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և սահմանապահ ծառայությունը Տավուշի հատվածում ունեցած իրենց գրեթե ողջ զինանոցը կիրառել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Դրանք են բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը, հրետանային միջոցների մեծ մասը՝ տանկեր և այլն, մինչև 122 և ավելի մեծ տրամաչափերի զենքեր, հարվածային միջոցներից առաջին անգամ կիրառվել է իսրայելական «Elbit Hermes 900» սկայ սթրայքեր տեսակը, մինչ այդ այլ տեսակներ են կիրառվել։ Նա ենթադրեց, որ այն, հավանաբար, սահմանապահ ծառայությանն է կամ նոր համալրված տեսակ է։

Հայկական արտադրության անօդաչուներին անդրադառնալով նա փաստեց, որ կարելի է համարել, որ հետախուզական ԱԹՍ-ների էջը հայկական ինժեներները փակել են, իսկ մարտական-հրավածային ԱԹՍ-ների էջը  լրացում են։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ սկսած հուլիսի 12-ից՝ ունեցել ենք 2 տասնյակ վիրավորներ, այդ թվում ոստիկանները։ Նրանց մի մասը աննշան վնասվածքներ է ունեցել։ ՀՀ բուժհաստատություններում այս պահին բուժվող 10 վիրավոր ունենք, որոնցից 5-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և միգուցե այս պահին իրենք ևս դուրս գրված լինեն։ 5-ի վիճակը միջին ծանրության է կամ ծանր, բայց, բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքացիական անձինք որև նշանակալի վնասվածք չեն ստացել, կորուստը հիմնականում նյութական է, որին առաջիկայում կանդրադառնան։

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տարհանում չի եղել և չի լինի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած իրավիճակը սրվել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, բայց հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Աավելի ուշ նրանք կրկնել էին հայկական սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ տալով, հեռացել: Այդ պահից մինչև երեկ կեսգիշեր հրետակոծություն էր սկսվել Տավուշի դիրքերի ուղղությամբ։ Այս պահին հրապարակված տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 12 կորուստ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 20 վիրավոր։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica