close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպանատան ճակատային հատվածին և հատակին մակագրվել են «Ո՛չ պատերազմին» և «Stop Ալիև» վանկարկումները

Աշխարհ

15 Հուլիսի 2020, 13:50
 Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպանատան ճակատային հատվածին և հատակին մակագրվել են «Ո՛չ պատերազմին» և «Stop Ալիև» վանկարկումները

Չորեքշաբթի լույս գիշերը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպանատան ճակատային հատվածին և հատակին մակագրվել են «Ո՛չ պատերազմին» և «Stop Ալիև» վանկարկումները. այս մասին շվեդական աղբյուրները բացառապես հայտնել են «Զարթոնք Մեդիա» գործակալությանը: 

Նշվում է՝ այս ամենը պայմանավորված է նախօրեին ադրեբեջանցիների կողմից Տավուշում հայկական դիրքերի՝ Մովսեսի, Բերդի, Չինարիի ու Այգեպարի վրա հարձակվելու հանգամանքով։  

Չնայած այն փաստին, որ մակագրողների ինքնությունը դեռևս անհայտ է մնում, մի բան հաստատ է, Շվեդիայից Բաքու ուղարկված հաղորդագրությունը պարզ է. Ալիևի ապարդյուն ջանքերը պետք է դադարեցվեն, և ադրբեջանական ագրեսիան չի արդարացվի։ 

Հիշեցնենք՝ անցյալ 24 ժամվա ընթացքում սա Ադրբեջանի երկրորդ դեսպանատունն է, որը նման վերաբերմունքի է արժանացել. նախկինում Փարիզում Ադրբեջանի դեսպանատանն էր նման ակցիա իրականացվել։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica