close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կեսգիշերից հետո կրակոցները լռել են․ Արծրուն Հովհաննիսյան

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 13:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կեսգիշերից հետո կրակոցները լռել են․ Արծրուն Հովհաննիսյան

Կեսգիշերից՝ ժամը 12։15-ից, սկսած կրակոցների լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Առաջնագծում լարվածության աստիճանական նվազումը տեղի է ունեցել երեկ ժամը 18։00-ից սկսած՝ կրակոցները գնալով քչացել են, բայց մինչև այդ ժամը եղել է որոշակի կրակոցներ։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեկ կեսգիշերին մոտ հայկական հակաօդային պաշտպանության միջոցները երեկ խոցել են ադրբեջանական երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում։ Դրանք իսրայելական արտադրության են եղել և, ինչպես հենց իսրայելցի բլոգերներն են գրում, թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոններ էին։

Մեր ՀՕՊ միջոցները վերջին սրացման ժամանակ խոցել են մոտավոր 10 միավոր ԱԹՍ-ներ,  դրանց մեջ ինչպես սովորական հետախուզական, այնպես էլ հարվածային և «Elbit Hermes 900» մեծ ղեկավարման կենտրոն հանդիսացող ԱԹՍ-ներ։

Հովհաննիսյանն ասաց, որ թե 2016-ին, թե՛ հիմա խոցման ամենալավ գործիքը մեզ մոտ «Оса-АК», «Оса-АКМ» համալիրներն են։

Այս պահի դրությամբ անդորրը շարունակվում է։

Նա վստահեցրեց, որ հանգիստ է եղել նաև Արցախյան հատվածում։

Արծրուն Հովհաննիսյանը ցավակցեց հայկական զինուժի 4 զոհերի հարազատներին․ մայոր Գարուշ Համբարձումյան, կապիտան Սոս Էլբակյան, կրտսեր սերժանտներ՝ Գրիշա Մաթևոսյան և Սմբատ Գաբրիելյան։

Հակառակորդն ամփոփել է իր կորուստները՝ ամբողջական է, թե որ, հայտնի չէ, բայց երեկ երեկոյան ադրբեջանական կորուստների 12 անուն էր շրջանառվում․ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, այլ սպաներ և շարքայիններ։

Հրադադարի պայմանավորվածության մասով, ասաց, ինֆորմացիա չունի, բայց հաճախ լինում է, երբ գիշերը ակտիվությունը ընկնում է։

Անդրդառնալով ԵԿՄ-ի առաջարկին՝ անհրաժեշտության դեպքում միանալու մեր մարտիկներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ զինված ուժերը մշտական պատրաստության մեջ գտնվող զորամասերով իրենց խնդիրը փայլուն կատարել են, արդյունքները պարզ երևում են։

«Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի այլ քայլերի, այդ թվում՝ պահեստազորայինների կամ կամավորականների աջակցությանը։ Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, շնորհակալ ենք նրանց ամեն ինչի համար, բայց այս պահին իրենց զավակները, ոմանց թոռները իրենց խնդիրը փայլուն կատարում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica