close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն Սերբիան և Չեռնոգորիան բացառել է մուտքի համար անվտանգ երկրների ցանկից

Աշխարհ

15 Հուլիսի 2020, 17:00
 ԵՄ-ն Սերբիան և Չեռնոգորիան բացառել է մուտքի համար անվտանգ երկրների ցանկից

ԵՄ-ն թարմացրել է անվտանգ երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել միության տարածք կորոնավիրուսային համավարակի պայմաններում, դրանից բացառելով Սերբիան և Չեռնոգորիան. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով:

Գործակալության զրուցակիցը, մասնավորապես, նշել է.  «ԵՄ երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ կապված Սերբիային և Չեռնոգորիային ցանկից բացառելու հարցում», ու հավելել՝ որոշման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մինչև օրվա վերջ։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից Եվրամիությունը սահմանները բացել էր 15 պետությունների քաղաքացիների համար համար։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica