close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել

Աշխարհ

15 Հուլիսի 2020, 10:22
 ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ պահպանել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. նրա կոչը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով։ Կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր», ու հավելել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման գործում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս առնչությամբ Ռաման հույս է հայտնել, որ հիշյալ մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու նպատակով։

Բացի այդ՝  Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին ու իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։

«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,-  շեշտել է Ռաման՝ կարևորելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica