close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն, կորոնավիրուսից հետո առաջին անգամ, սահմանը կբացի այլ երկրի հետ

Աշխարհ

15 Հուլիսի 2020, 13:41
 ՌԴ-ն, կորոնավիրուսից հետո առաջին անգամ, սահմանը կբացի այլ երկրի հետ

Մոտ օրերս Ռուսաստանը սահմանը կբացի Բելառուսի հետ և այդ երկրի հետ կվերականգնի օդային և երկաթուղային հաղորդակցությունը. այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո, գրում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը:

Այսպիսով, Բելառուսը կլինի առաջին երկիրը, որի հետ Ռուսաստանը բացում է սահմանները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը արտաքին ցամաքային սահմանների փակման մասին հայտարարել է մարտի վերջերին: Մոսկվայի և Մինսկի միջև շարունակվել են «Բելավիա» ավիափոխադրողի կանոնավոր թռիչքները, բայց դրանք դադարել են հուլիսի սկզբին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica