close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

15 Հուլիսի 2020, 09:22
 Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.  «Կորոնավիրուսով վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է․ ո՞րն է պատճառը։ «Հաստատ՝ դիմակները չեն»,- ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող ոլորտի կազմակերպիչը: Բա ի՞նչն է։ «Ցանկացած վիրուս իր կենսունակության ժամկետն ունի, մասամբ նշանակություն ունի նաև տաք եղանակը»: Իսկ հնարավո՞ր է թվերի մանիպուլյացիա են անում։ «Հաստատ՝ չէ. թվերը մենք տեսնում ենք մինչ հրապարակվելը, նախորդ անգամ ասացի` փորձում են հավասարաչափ բաշխել օրերի վրա, հիմա` ոչ։ Նվազում կա՝ շատ չի իջել, բայց կայունացում կա»:  

Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ անպայման պետք է ամերիկյան վակցինան գնվի, Ռուսաստանում արդեն լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, ինչու ո՛չ ռուսական վակցինա։ «Այդ հարցով պետք է դիմեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ՀՎԿԱ»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ վարակի պիկը հաղթահարել ենք։ «Ոչ, չենք կարող, կարող ենք ասել` կայուն վիճակ է. եթե թվերը երկու շաբաթ այսպես կայուն մնան, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ, այո, պիկը հաղթահարված է»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica