close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռնպահ մնալ Տավուշից ուղիղ հեռարձակում իրականացնելուց. վտանգում եք տեղի ազգաբնակչության անվտանգությունը. Շ. Ստեփանյանից՝ կոչ ԶԼՄ-ներին

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 22:01
 Ձեռնպահ մնալ Տավուշից ուղիղ հեռարձակում իրականացնելուց. վտանգում եք տեղի ազգաբնակչության անվտանգությունը. Շ. Ստեփանյանից՝ կոչ ԶԼՄ-ներին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրում է.

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica