close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ՃՈ ուժեղացված ծառայությունը մարզերում

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 22:30
 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ՃՈ ուժեղացված ծառայությունը մարզերում

Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ  96 վարորդ, որոնցից 22-ը զրկվել են վարորդական իրավունքից։ Մեկ անձ էլ զրկվել է վարելու իրավունքից՝ ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելու և փախուստի դիմելու համար։

Բացի այդ, հայտնաբերվել է նաև առանց ապպա պայմանագրի՝ 23, թաղանթապատված դիմապակիով՝ 40, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել նաև այն վարորդների մեքենաները, որոնք միտումնավոր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica