close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. նախարար

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 18:29
 Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղյակ եք, որ երկրում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տեսակցությունները, վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, սահմանափակվել են, և հարազատների հետ շփվելու միակ հնարավորությունը՝ տեսազանգն է, որը տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ։

Արտակարգ դրության պայմաններում տեսազանգից օգտվողների թիվն աճեց, և գրեթե կրկնակի ավելացան և՛ տեսազանգից օգտվող անձանց թիվը, և՛ տրամադրված տեսազանգերի քանակը․ եթե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում միջինացված տվյալներով 70 անձ կատարել էր 115 տեսազանգ, ապա երկրորդ եռամսյակում այդ հնարավորությունից օգտվել էր 141 անձ՝ կատարելով 219 տեսազանգ:

Հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց թիվը, տեսազանգից օգտվող անձանց թվի աճի միտումը, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների ծավալները և ղեկավարվելով ազատությունից զրկված բոլոր անձանց համար հավասար հնարավորությունների նախատեսման պահանջով՝ որոշում ենք կայացրել արտակարգ իրավիճակի պայմաններում ամսվա ընթացքում ավելացնել տեսազանգից օգտվելու հնարավորությունը մեկով՝ մինչև 10 րոպե տևողությամբ»։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica