close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 15:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան

Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները եւ դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես համավարակի պայմաններում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում, որը հրավիրվել էր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու օրակարգով։

«Միջազգային հանրության համար կրկին լսելի եմ դարձնում մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավորության լարվածության ողջ պատասխանատվությունը»,-ասաց Ավինյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական բանակն իրականացնում է իր առաջ դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին։

«Հանրությանն էլ կոչ եմ անում զգոնություն դրսևորել եւ տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն՝ այդպես զորակցելով հայոց բանակին»,-ասաց փոխվարչապետ Ավինյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ադբբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica