close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Վանուշ Խանամիրյան

Մշակույթ

13 Հուլիսի 2020, 17:10
 ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Վանուշ Խանամիրյան

Սիրելի հետևորդներ, Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ մասին է։ Արվեստի պատմության մեջ հայկական պարը հիշատակվում է վաղնջական ժամանակներից։ Այն յուրատեսակ միջոց էր պարի լեզվով ներկայացնելու մեր պատմությունը: Հայկական պարի ավանդույթների կրողն ու փոխանցողներից մեկը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանն էր։

Նա լինելով Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար, այնհետև՝ գեղարվեստական ղեկավար, հայկական պարը ներկայացրեց աշխարհի տարբեր երկրներում և միշտ արժանացավ հիացմունքի ու անվերապահ գնահատականի։ Վանուշ Խանամիրյանը բեմադրեց տասնյակի հասնող ներկայացումներ, մեկը մյուսից հիասքանչ։ Վայելեց և փառք և պատիվ, սակայն մնաց միշտ համեստ, միշտ խոնարհումով հայկական բազմադարյան մշակույթի հանդեպ։ Վանուշ Խանամիրյանի առաքելությունը մեկն էր՝ հայկական պարը ամենահասկանալի լեզվով հասցնել հանդիսատեսին։

Նա հասավ իր նպատակին, ավելին՝ կրթեց սերունդներ, ովքեր նույն առաքելությամբ, նույն ոգով, այսօր աշխարհի տարբեր բեմերում թնդացնում են հայկական պարը։

Ավելին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Վանուշ_Խանամիրյան

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica