close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից

Աշխարհ

13 Հուլիսի 2020, 17:00
 Մեկ օրում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից

Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այս մասին վկայում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 68 փախստական (20 կին, 35 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-նշված Է տեղեկագրում:

Նշվում է նաև, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 19 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 22 պայթյունավտանգ առարկաներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica