close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերվա կեսին իր չքնաղ երեխայի տեսանյութն է գցում՝ փոխանակ զբաղվի ՀՀ քաղաքացիներին դուխ փոխանցելով․ Աշոտյան

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 14:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերվա կեսին իր չքնաղ երեխայի տեսանյութն է գցում՝ փոխանակ զբաղվի ՀՀ քաղաքացիներին դուխ փոխանցելով․ Աշոտյան

Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ ինքն իրեն գերազանցեց՝ ըստ Yerkir.am-ի հյատարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց, ուր բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների։

Նա նկատեց, որ փնտրում էին ռազմաճակատից լուրերի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր չքնաղ երեխայի տեսանյութն էր գցել, փոխանակ ՀՀ քաղաքացիներին դուխ փոխանցելու։

Ավտոերթի ավելի քան 32 մասնակիցների բերման ենթարկելու փաստը Արմեն Աշոտյանին հիշեցրել է 90-ականները, երբ այդ ժամանակվա իշխանությունը, օգտվելով նաև ռազմաճակատային իրավիճակից, երբեմն նաև ի հեճուկս այդ իրավիճակի, ներքաղաքական զարգացումների համար դիմում էր ճնշումների։

«Այդ իմաստով, Հայաստանում ոչինչ չի փոխվել, և ես ցավով եմ արձանագրում, որ մենք վերադարձել ենք խավարամիտ միջնադար՝ ժամանակահատված, որտեղ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, որը Ադրբեջանի հետ հայտարարված և չհայտարարված պատերազմի մեջ է, որի զինվորներն այսօր խրամատներում պահում են Հայաստանի դիրքերը, տարածքը, այդ իշխանությունը վարչապետի շուրթերով կարող է փորձել ադրբեջանական ներխուժումն արդարացնել, գիշերվա կեսին իր չքնաղ երեխայի տեսանյութը գցել՝ փոխանակ զբաղվելու ՀՀ քաղաքացիներին ստույգ ինֆորմացիա, դուխ և ոգեշնչում փոխանցելով»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունն ավելի շատ վախենում է իր քաղաքական ընդդիմախոսներից, քան ադրբեջանական ագրեսիայից և ավելի շատ պատրաստ է սևեռվել երկրի ներսում ընդդիմությանը ճնշելու վրա, քան զբաղվել ազգի համերաշխության կերտմամբ։

Խոսելով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիայի մասին, որը տեղի չունեցավ, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, Աշոտյանը նշեց, որ տեղյակ է եղել ակցիայի մասին։

«Մեր մի շարք երիտասարդներ միանալու էին։ Որևէ պլանավորված պարսավելի բան այդ ակցիայի մեջ չկար, որևէ վտանգավոր բան չկար, սոցիալական հեռավորությունը պահվելու էր, մարդիկ մեքենաներով իրենց դժգոհությունն էին հայտնելու երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ և հատկապես, արտակարգ իրավիճակի երկարացման»,-ասաց նա:

«Այն, ինչ այսօր կատարվեց Խոր Վիրապում, ապացույցն է այն բանի, որ իշխանությունների համար համաճարակն ընդամենը պատրվակ է՝ ճնշելու, խեղդելու սոցիալական ու քաղաքական ու նաև քաղաքակրթական դժգոհությունը, որն ունի հայ ժողովուրդն այսօրվա անհայրենիք, իշխանությունից կառչած և անբարո մարդկանցից»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ  այսօր սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում։ Ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման ենթարկվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica